Հոշոտման հերթական դեպքը՝ Դեբետում․ բնակիչները պահանջում են միջոցներ ձեռնարկել
February 14, 2018
Լոռու մարզի Դեբետ համայնքում գայլերը պարբերաբար հոշոտում են գյուղի անասուններին: Գյուղացիների խոսքով` այժմ գայլերն սկսել են կենդանիներին հոշոտել հենց գյուղի տարածքում: Հոշոտման հերթական դեպքը Դեբետում գրանցվել է այսօր: Գիշերը գայլերը տան բակում հոշոտել են Արսեն Պետրոսյանին պատկանող ձիու քուռակին: Մի քանի ամիս առաջ էլ Արսենի 2 ձիերին էին հոշոտել:
Բնակիչները դժգոհում են՝ գայլերի հարձակումներից պարբերաբար տուժում են, վնասի փոխահատուցում, սակայն, այդպես էլ չեն ստանում: Նրանք պատկան մարմիններին կոչ են անում քայլեր ձեռնարկել Դեբետում գայլերի ակտիվ հարձակումների դեմ պայքարելու համար: