Հովիկ Աբրահամյանն ազատվել է ՀՀԿ խորհրդի անդամի պաշտոնից

Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում որոշում է կայացվել կուսակցության խորհրդի անդամի պաշտոնից ազատել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին, Արարատի նախկին մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին և Ազգային ժողովի պատգամավոր Կարինե Պողոսյանին:

ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Մենք նման որոշում ենք կայացրել` հաշվի առնելով կուսակցությունը լքելու նրանց դիմումները»,-  նշեց Շարմազանովը:

Շարմազանովը հավելեց նաև, որ այս պահին քննարկման փուլում է գտնվում Ազգային ժողովի առաջիկա ընտրություններում ՀՀԿ նախընտրական ծրագիրը, որը պատրաստ կլինի մինչև հաջորդ շաբաթվա վերջ: Նիստի ընթացքում քննարկվել է նաև նախընտրական ծրագիրը, ինչպես նաև ներկուսակցական, ներքաղաքական և կազմակերպչական հարցեր:


Source: Yerkir Media
Link: Հովիկ Աբրահամյանն ազատվել է ՀՀԿ խորհրդի անդամի պաշտոնից

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image