Հորդառատ անձրեւի հետեւանքով ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով ու քարերով
July 2, 2016
Հուլիսի 2-ին, ժամը 17.40-ին տեղեկություն է ստացվել, որ տեղացած հորդառատ անձրևի պատճառով Հերմոն-Եղեգիս ավտոճանապարհին ջրաբերուկներ են լցվել: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:
Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Հերմոն-Եղեգիս ավտոճանապարհի 1-ին կմ-ին ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով՝ դարձնելով այն դժվարանցանելի: