Ըստ Հունաստանի EMY օդերեւութաբանական ծառայության՝ երկրում 40 աստիճանի տապից անմիջապես հետո սպասվում են ամպրոպներ, անձրեւներ եւ կարկուտ:
«Եղանակը գժվել Է. 41 աստիճան շոգից հետո գալիս են փոթորիկն ու կարկուտը»,- գրում Է հունական «Պրոտո տեմա» թերթը: «Տապից անձրեւ»,- նկարագրում Է cretedoc.gr հրատարակությունը՝ եղանակի կտրուկ փոփոխությունը:
Շաբաթվա սկզբից Հունաստանի գրեթե ամբողջ տարածքում շոգ եղանակ է՝ ստվերում պլյուս 40 -42 աստիճան, Աթենքում՝ 37 – 38 աստիճան: Օգոստոսի 12-ից հետո մի շարք շրջաններում դրանց փոխարինելու կգան անձրեւները, փոթորիկները, կարկուտը եւ ուժեղ քամիները: