Հունիսի 16-ից կգործի Հրազդան-Երեւան-Շորժա էլեկտրագնացքը
June 15, 2017
Սևանա լճում հանգիստ նախընտրողների համար «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գործարկում է Հրազդան–Ալմաստ (Երևան) -Շորժա էլեկտրագնացքը: Մերձքաղաքային սեզոնային էլեկտրագնացքը գործելու է հունիսի 16-ից՝ ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին:
Գնացքը Հրազդան կայարանից մեկնում է 6:45-ին և Երևանի «Ալմաստ» կառամատույց ժամանում 08:10: Իսկ «Ալմաստ» կառամատույցից դեպի Սևանա լիճ գնացքը մեկնում է ժամը 08:30-ին՝ Շորժայի կայարան ժամանելով 11:28-ին:
Հակառակ ուղղությամբ էլեկտրագնացքը մեկնում է 17:00-ին՝ Երևան վերադառնալով ժամը 20:00-ին, Հրազդան՝ 21:42-ին: