Ուղիղ հինգ տարի առաջ Առաքելական պալատի Սիքստինյան կապելլայում կայացած կոնկլավում Հռոմի կաթոլիկ եկեղեցու նոր հովվապետ ընտրվեց արգենտինացի կարդինալ Խորխե Մարիո Բերգոլիոն, որը եկեղեցական համայնքի պատմության մեջ առաջին անգամ վերցրեց Ֆրանցիսկոս անունը: Նա Սուրբ Պետրոսի գահն զբաղեցրեց իր նախորդի՝ Բենեդիկտոս XVI-ի (աշխարհիկ Յոզեֆ Ռատցինգերի) ոչ թե մահվանից, այլ հրաժարումից հետո:

Ֆրանցիսկոսը դարձավ ճիզվիտների ուխտի անդամ առաջին քահանայապետը, այլեւ առաջին Պապը Նոր Աշխարհից: Գահակալումը կայացավ 2013 թվականի մարտի 19-ին: Ֆրանցիսկոսի գահակալությունը, բազմաթիվ դիտորդների կարծիքով՝ կարեւոր բարենորոգումների սկիզբը դրեց Հռոմի կաթոլիկ եկեղեցում:

Source: Yerkir Media
Link: Հռոմի պապը նշում Է քահանայապետության հնգամյակը