Հռոմի Պապն ու Գարեգին Բ-ն աղավնիներ բաց թողեցին Արարատ լեռան ուղղությամբ
June 26, 2016
Հայաստանում եռօրյա այցով գտնվող Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Գարեգին Բ կաթողիկոսի հետ Էջմիածնից հետո այցելեցին Հայ առաքելական եկեղեցու եւ հայ ժողովրդի համար կարեւորագույն սրբավայրերից մեկը՝ Խոր Վիրապ: Այստեղ միասին աղոթելուց հետո նրանք աղավինիներ բաց թողեցին Արարատ լեռան ուղղությամբ՝ ի նշան խաղաղության:
Խոր Վիրապից հետո Սրբազան քահանահապետը կմեկնի օդանավակայան՝ Հռոմ մեկնելու համար: