Հռոմում երկրաշարժը վնասել է Կոլիզեյը

yerkir.am- Իտալիայում վերջին երկու ամսվա ընթացքում երկրորդ ուժգին երկրաշարժն է տեղի ունեցել, այս անգամ 5.4 մագնիտուդ ուժգնությամբ:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն` ստորգետնյա ցնցումները գրանցվել են 19:11-ի դրությամբ տեղի ժամանակով (երևանյան` 21:11): Ցնցումների տևողությունը մի քանի վայրկյան է կազմել:

Երկրաշարժն զգացվել է երկրի կենտրոնական շրջաններում` Պերուջայում, Անկոնեում, Ֆաբրիանոյում, Պեզարոյում և Հռոմում:

Նշվում է, որ տուժած շրջաններում կտրվել են էլեկտրահաղորդակցության լարերը, տներում և այլ կառույցներում լույս չկա:

Բնակիչները հեռացել են տներից և դուրս են եկել փողոցներ: Տուժածների և ավերածությունների մասին դեռևս տեղեկություն չի ստացվել: Փրկարարներն աշխատում են վնասի չափը գնահատելու ուղղությամբ:

Նշվում է նաեւ, որ երկրաշարժի հետեւանքով Հռոմի Կոլիզեյն ու Պանթեոնը տուժել են:

Հիշեցնենք, որ Իտալիայի կենտրոնական շրջաններում 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ տեղի էր ունեցել օգոստոսի 24-ին, որի հետևանքով 279 մարդ էր զոհվել:


Source: Yerkir Media
Link: Հռոմում երկրաշարժը վնասել է Կոլիզեյը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image