Ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանականհակամարտ սահմանում օպերատիվիրադրությունը մնացել է նույնը: Հակառակորդը շարունակելէ տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից խախտելկողմերի միջև ձեռքբերված կրակի դադարեցման մասինբանավոր պայմանավորվածությունը՝ կրակելով ինչպեսդիպուկահար զենքերից, այնպես էլ նռնականետերից:
Ընդհանուր առմամբ, նշված ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը կատարել է 106 խախտում: Իրավիճակը կայունացնելու նպատակով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդին պատասխանել են 23 անգամ:
Հակառակորդի խախտումների հետևանքով վիրավորվել է ՊԲ 1 զինծառայող:
Ղարաբաղյան ուժերը շարունակում են ուշադիր հետևել մարտագծում տիրող իրավիճակին և անհրաժեշտության դեպքում դիմում հակաքայլերի:
Source: Yerkir Media
Link: Հրադադարի խախտման հետևանքով վիրավորվել է ՊԲ մեկ զինծառայող