Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 55 անգամ

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 55 անգամ: Այս մասին տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

ԼՂՀ ՊՆ հայտարարության մեջ ասվում է. « Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 55 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 570 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն»:


Source: Yerkir Media
Link: Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 55 անգամ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image