Ազգային ժողովն այսօր 86 կողմ, 8 դեմ եւ 9 ձեռնպահ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունել է «Հրազդան-ցեմենտ» փակ բաժնետիրական ընկերությանը տույժերից ազատելու մասին օրենքի նախագիծը:
Առաջին ընթերցմամբ պատգամավորները կողմ են քվեարկել նաեւ մասնավոր սեկտորում կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչի կիրառումը մեկ տարով հետաձգելու մասին օրենքի նախագծին:
Այս երկու նախագծերն էլ կառավարությունը համարել է անհետաձգելի՝ առաջարկելով դրանց բոլոր ընթերցումները կազմակերպել այս արտահերթ նիստի ընթացքում:
Source: Yerkir Media
Link: «Հրազդան-ցեմենտին» տույժերից ազատելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց