ԱՄՆ Նյու-Մեքսիկո նահանգի հյուսիսային մասում գտնվող Ացտեկ քաղաքի դպրոցներից մեկում անհայտ անձը կրակ է բացել ու սպանել երկու մարդու, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով WCVB հեռուստաընկերությանը։
Կրակ բացած հանցագործը ոչնչացվել է իրավապահների կողմից։ Դպրոցականներն ու աշխատակիցները շտապ տարհանվել են դեպքի վայրից։