Հրապարակվել են «Ավրորա» մարդասիրական ցուցիչի հետազոտության արդյունքները

May 25, 2017

Հումանիտար գործունեությունն անկման փուլում է: Ենթադրությունը բխում է «Ավրորա» մարդասիրական ցուցիչի նոր միջազգային հետազոտության արդյունքներից, որոնք այսօր են հրապարակվել:

Ըստ այդմ, կարեկցանքի նվազումը, առաջնորդության պակասը եւ փոփոխությունների հանդեպ թերահավատությունը՝ հումանիտար աջակցության նվազման հիմնական պատճառներն են: Հանրային կարծիքի հետազոտությանը մասնակցել է 6.500 մարդ աշխարհի 12 երկրից: Հարցվածների միայն 9 տոկոսն է հավատում, որ իրենց գործունեությունը կարող է փոփոխություններ բերել փախստականների համաշխարհային ճգնաժամի լուծման հարցում:

Իսկ առաջնային հումանիտար խնդիրը, հարցվածների 63 տոկոսի կարծիքով, ահաբեկչությունն է, դրան հետեւում են հարուստների եւ աղքատների միջեւ անջրպետը, սովը, կլիմայական փոփոխությունները եւ պարտադրված միգրացիան:

2017 թվականի ինդեքսի դրական կողմն էլ այն է, որ երիտասարդությունը, ի տարբերություն ավագ սերնդի, առավել բաց է ընդունում եւ աջակցում փախստականներին, եւ ցանկություն է հայտնում ներգրավվել հումանիտար գործունեության մեջ:

Source: Yerkir Media
Link: Հրապարակվել են «Ավրորա» մարդասիրական ցուցիչի հետազոտության արդյունքները

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image