Հրդեհ՝ «Դիլիջան» ազգային պարկի Շամախյան հատվածի ուղեփակոցում
October 13, 2017
Հրդեհ է բռնկվել «Դիլիջան» ազգային պարկի Շամախյան հատվածի ուղեփակոցում: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ տեղեկացնում է բնապահպանության նախարարության մամուլի խոսնակ Մարինե Կարապետյանը:
Հրդեհի վայրում է բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Մարինե Կարապետյանը դեպքի վայրից ուղիղ միացմամբ նշեց, որ հրդեհի տարածման վտանգ չկա:
Արդեն ժամանել են հրշեջները: Այստեղ խստացված ռեժիմով հսկողություն պետք է իրականացներ «Պանտերա» ընկերությունը: Պահակակետն ամբողջությամբ այրվել է: Բարեբախտաբար տուժածներ չկան:
«Ահա այսպես են ոմանք պայքարում ապօրինի ծառահատումների դեմ»,- ուղիղ միացման ժամանակ կարծիք հայտնեց բնապահպանության նախարարության մամուլի խոսնակը: