Հրդեհ՝ Երևանի Վրացական փողոցում

Մայիսի 20-ին՝ ժամը 12:05-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Վրացական փողոցի թիվ 21 շենքի 1-ին հարկում գտնվող ավտոտնակում (ներսում ավտոմեքենա է կայանած):

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ հրշեջ ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:21-ին, մարվել՝ 12:28-ին:

Կիսանկուղում (35 քմ) այրվել են փայտ (2 խմ), «Vovlo F90» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը, մասամբ ջերմահարվել են կիսանկուղի առաստաղն ու պատերը:

Տուժածներ չկան:

Source: Yerkir Media
Link: Հրդեհ՝ Երևանի Վրացական փողոցում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image