Հրդեհ՝ Սարի թաղում․ դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ

February 9, 2018

Փետրվարի 9-ին, ժամը 19:50-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Սարի թաղի 8-րդ փողոցի տներից մեկի տանիքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Հրշեջներին ու քաղաքացիներին հաջողվել է կրակն ամբողջությամբ մարել: Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան: Բնակիչները նշում են, որ հրդեհի պատճառը էլեկտրալարերի կարճ միացումն է եղել:

Source: Yerkir Media
Link: Հրդեհ՝ Սարի թաղում․ դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image