Հրդեհ Պռոշյանի կոնյակի գործարանի մոտ (լրացված)

Օգոստոսի 31-ին, ժամը 17:57-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում՝ Պռոշյանի կոնյակի գործարանի մոտ, այրվում են դատարկ արկղեր. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1»  կանչ:

Դեպքի վայր է մեկնել ևս երեք մարտական հաշվարկ:

Ժամը 19:24-ի դրությամբ հայտարարավել է հրդեհի բարդության 2-րդ աստիճան:

Դեպքի վայր է մեկնել ևս երեք մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և գազածխապաշտպան ծառայության մեկ ավտոմեքենա:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:45-ին:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

 

Source: Yerkir Media
Link: Հրդեհ Պռոշյանի կոնյակի գործարանի մոտ (լրացված)

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image