Ձախողվել է հայ-իրանական սահմանով նռնականետի նշանառու սարք անցկացնելու փորձը 

November 13, 2017

Հայաստանում ռուս սահմանապահները Իրանի քաղաքացու են ձերբակալել, որի մոտ նռնականետի նշանառու սարք է եղել:

Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից հայտնել են, որ անցած հանգստյան օրերին «Ագարակ» անցակետում Մեղրիի սահմանապահ ջոկատի զինծառայողները Իրանի քաղաքացուն պատկանող տրանսպոտային միջոցը զննելիս հայտնաբերել են օպտիկական ՊԳՕ-7 նշանառու, որն օգտագործվում է ձեռքի ՌՊԳ-7 հակատանկային նռնականետից կրակելու համար:

Իրավախախտն ասել է, որ այն ընկերոջ խնդրանքով ձեռք է բերել Երեւանի շուկաներից մեկում: Ռուս սահմանապահները, գործող օրենսդրության համաձայն, ձերբակալված իրավախախտին եւ նշանառուն հանձնել են Հայաստանի իրավասու մարմիններին:

Source: Yerkir Media
Link: Ձախողվել է հայ-իրանական սահմանով նռնականետի նշանառու սարք անցկացնելու փորձը 

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image