«Ձեռք մեկնիր եղբորդ»․ Օձունում բնակվող բազմանդամ ընտանիքը բնակարան ստացավ

June 15, 2017

Գուգարաց թեմը շարունակում է «Ձեռք մեկնիր եղբորդ» բարեգործական ծրագրի իրականացումը: Այս անգամ թեմակալ առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի գլխավորությամբ թեմի քահանայական ամբողջ դասը տնօրհնյաց արարողություն է կատարել Օձուն համայնքում:

Մինչ վերջին ամիսները Սոխակյանների բազմանդամ ընտանիքը բնակարանի խնդիր ուներ: Նախքան Օձուն գալը Սոխակյանների ընտանիքը բնակվել է Ալավերդի քաղաքում: Արթուրը և իր կինը` Մարինեն ունեն 6 անչափահաս երեխա` հինգ տղա և մեկ դուստր: Թեպետ աշխատասեր են, սակայն հազիվ կարողանում էին հոգալ երեխաների ամենօրյա սննդի ու անհրաժեշտ հագուստի ծախսերը:

Տեսնելով, որ այստեղ չեն կարողանում օրվա ապրուստը վաստակել, որոշել են Երևանում հաստատվել, սակայն այստեղ էլ մշտական աշխատանք չգտնելով, վերադարձել են, բայց այս անգամ արդեն Օձուն: Օրվա ապրուստը վաստակում են հող մշակելով ու բերք հավաքելով:

Մանրամասները՝ տեսանյութում։

Source: Yerkir Media
Link: «Ձեռք մեկնիր եղբորդ»․ Օձունում բնակվող բազմանդամ ընտանիքը բնակարան ստացավ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image