Ձերբակալված քաղաքացու երեխաներին ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն
July 7, 2016
Հուլիսի 7-ին, ժամը 15.37-ին Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի կարգադրիչների պետից տեղեկատվություն է ստացվել, որ դատարանում որոշում է կայացվել քաղաքացու ձերբակալման վերաբերյալ:
Վերջինիս խնամակալության տակ գտնվող (9 տ և 12 տ) երեխաներին Գյումրի քաղաք տեղափոխելու և հոգեբանական աջակցության համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը Մ. Մ.-ի (2005 թ. ծնված) և Ն. Մ.-ի (2007 թ. ծնված) հետ անցկացրել է հոգեբանական զրույց: