Ձերբակալվել է «Ջումհուրիեթ» կայքի գլխավոր խմբագիրը
May 12, 2017
Թուրքիայում ձերբակալվել է ընդդիմադիր «Ջումհուրիեթ» պարբերականի ինտերնետային կայքի գլխավոր խմբագիր Օղուզ Գյուվենը։ Իր ձերբակալման մասին նա հայտնել է թվիթերյան միկրոբլոգի միջոցով: Թե որն է ձերբակալության պատճառը, չի հաղորդվում:
«Ջումհուրիյեթ» թերթն արդեն երկար ժամանակ է, որ հայտնվել է իշխանությունների սեւ ցուցակում, եւ ոստիկանական բազմաթիվ բռնությունների եւ ճնշումների զոհ է դարձել։ 2016 թվականի հոկտեմբերի 31-ին թուրքական իրավապահ մարմինները խուզարկություններ էին կատարել թերթի աշխատակիցների բնակարաններում:
Թերթի աշխատակազմի մեղադրանքի ձեւակերպումն է՝ «ահաբեկչական խմբավորման անդամ չլինելով՝ խմբավորման անունից գործողություն ծավալելը»։ Իրականում, «Ջումհուրիյեթում» հրապարակվել էին թուրքական գաղտնի ծառայություննեի կողմից սիրիական իսլամական խմբավորումներին զենք մատակարարելու փաստեր։