Ձկնորսության սիրահարների համար անօդաչու ստորջրյա սարք է ստեղծվել

CES 2017 ցուցադրության ժամանակ Powervision ընկերությունը ցուցադրել է անօդաչու ստորջրյա սարք, որը կարող է օգնել ձկնորսներին: Սարքը կարող է գործել ինչպես քաղցրահամ, այնպես էլ աղի ջրերում, անգամ` սառույցի տակ: Այն կարող է սուզվել մինչև 30 մ խորության վրա և հիդրոակուստիկ համակարգի շնորհիվ գտնել ձկներին 40 մ հեռավորության վրա` 10 սմ-ի ճշգրտությամբ:

Սարքը հագեցած է ձկներին գրավող լուսավորությամբ ու խայծով:

Այն ունի տեսախցիկ, որը թույլ է տալիս իրական ժամանակում օգտագործողի պլանշետին փոխանցել 4K թողունակությամբ տեսանյութ` 80 մ հեռավորության վրա: Պլանշետի միջոցով օգտագործողը կարող է փոփոխել սարքի տեղաշարժման արագությունը, ռեժիմը, լուսավորության աստիճանը և այլն:


Source: Yerkir Media
Link: Ձկնորսության սիրահարների համար անօդաչու ստորջրյա սարք է ստեղծվել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image