Ձմեռը Գյումրիում խնդիրներ չի առաջացնի․ վստահեցնում են քաղաքապետարանից
November 22, 2017
Ձմեռը Գյումրիում խնդիրներ չի առաջացնի․ վստահեցնում են քաղաքապետարանից: Շրջակա միջավայրի պահպանության բաժինը ձմեռային սպասարկման համար դեռ սեպտեմբերից է պատրաստվել՝ կուտակել անհրաժեշտ քանակի աղ ու ավազ, բահ ու բանվորական ձեռնոց: Այս մասին նոյեմբերի 22-ին ասուլիսի ժամանակ նշեց քաղաքապետարանի բնակկոմունալ ու շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ ԿնյազՄանասյանը:
Գյումրին ունի հատկապես մեծ աղբատար մեքենաների կարիք: Տեխնիկան քիչ է, բայց ռացիոնալ կօգտագործվի՝ վստահեցրեց պատասխանատուն: