Ղազախստանում հայտարարված է ահաբեկչական վտանգի բարձրագույն սպառնալիքի ազդանշան

June 6, 2016

 

Անհայտ անձինք հարձակում են իրականացրել Ղազախստանի Ակտոբե քաղաքում գտնվող զորամասի եւ զենքի խանութի վրա:

Ղազախստանի ՆԳՆ մամլո ծառայության հաղորդագրության համաձայն նրանք ներխուժել են «Պալլադա» զենքի խանութ, հարձակում են իրականացրել նաեւ «Պանտերա» զենքի խանութում եւ Ազգային գվարդիայի զորամասում:

Սպանվել են «Պալլադա» խանութի վաճառողն ու անվտանգության աշխատակիցը: Վիրավորվել են դեպքի վայր ժամանած երեք ոստիկաններ: «Պանտերա» խանութի վրա կատարած հարձակման ժամանակ սպանվել է այցելուներից մեկը, մյուսը` վիրավորվել: Ոստիկանական գործողությունների ժամանակ սպանվել են հարձակումն իրականացնողներից 4-ը, 7-ին ձերբակալել են:

Ոստիկանները շարունակում են աշխատանքը հանցագործության մյուս մասնակիցներին ձերբակալելու համար:

Նշվում է, որ զորամասի վրա հարձակում իրականացնելու համար այդ անձինք ուղեւորատար ավտոբուս են գրավել, իջեցրել են վարորդին եւ ուղեւորներին ու քշել զորամասի դարպասների ուղղությամբ:

Քաղաքում հայտարարված է ահաբեկչական վտանգի բարձրագույն սպառնալիքի ազդանշան։ Հարձակվողների ինքնության մասին մանրաասներ չեն հաղորդում։ Ենթադրվում է, որ նրանք ծայրահեղ իսլամական խմբավորումներից մեկի անդամներ են։

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image