Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին իրադրությունը հարաբերական հանգիստ է եղել
June 26, 2016
Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հիմնականում հրաձգային զինատեսակներից:
ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: