Ապրիլի 18-ի լույս 19-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանում իրադրության փոփոխություններ չեն արձանագրվել: Հակառակորդն առաջնային գծի ողջ երկայնքով տարբեր տրամաչափիհրաձգային զինատեսակներից կրակի դադարեցմանբանավոր պայմանավորվածությունը խախտել է ավելի քան 80 անգամ: Հարավարևելյան (Հադրութ) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ՀԱՆ-17 տիպի նռնականետ (3 արկ):
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հիմնականում հավատարիմ են մնացել կրակի դադարեցման բանավոր պայմանավորվածությանը և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել առաջնագծի ողջ երկայնքով մարտական դիրքերի պաշտպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:
Source: Yerkir Media
Link: Ղարաբաղի սահմանին իրադրությունը չի փոխվել