«Ճանաչում, դատապարտում, հատուցում»․ ջահերով երթ՝ Թբիլիսիում

April 24, 2017

«Ճանաչում, դատապարտում, հատուցում»՝ այս կոչերով են Ջահերով երթի մասնակիցներն անցել Թբիլիսիի փողոցներով: Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված երթը մեկնարկել է Թբիլիսիի Վակե թաղամասի Հաղթանակի զբոսայգուց, անցել կենտրոնական Ճավճավաձե պողոտայով մինչեւ Թուրքիայի դեսպանատուն:

«Ալիք» կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի դեսպանատան հարակից տարածքում երթի մասնակիցները փոքր հանրահավաք են անցկացրել, որի ընթացքում հայերենով եւ վրացերենով պահանջել են ընդունել եւ դատապարտել ցեղասպանությունը:

Ցուցարարները կոչով դիմել են Վրաստանի կառավարությանը.

«Մի կողմ դրեք Թուրքիայի ու Ադրբեջանի հետ ունեցած հարաբերությունների կարեւորությունը եւ ընդունեք ու դատապարտեք հայոց ցեղասպանությունը»:

Անցյալ տարի, հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ, այդ թվում նաեւ Թբիլիսիում 2007 թվականից կազմակերպվող Ջահերով երթը չէր իրականացվել` հաշվի առնելով Վրաստանի իշխանությունների մտահոգությունը՝ սպասվելիք հնարավոր սադրանքների վերաբերյալ: Այս տարի եւս Թբիլիսիի քաղաքապետարանը նպատակահարմար չէր համարել Ջահերով երթի անցկացումը` պատճառաբանելով, թե քաղաքի կենտրոնական պողոտայում նման միջառումը կարող է խոչընդոտել երթեւեկությանը: Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս տարի երթին ներկա չեն եղել հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի հոգեւորականները, համայնքային կառույցների ղեկավարները:

Source: Yerkir Media
Link: «Ճանաչում, դատապարտում, հատուցում»․ ջահերով երթ՝ Թբիլիսիում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image