Ճապոնիայի արտաքին գործերի նախարարը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հրավերով սեպտեմբերի 2-4-ը պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տարո Կոնոն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ճապոնիայի արտաքին գործերի նախարարը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին և ծաղիկներ խոնարհեց Անմար կրակի մոտ:

Նրան ուղեկցում էին ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Արմեն Պապիկյանը և  Ճապոնիայում Հայաստանի դեսպան  Հրանտ Պողոսյանը:

 

Source: Yerkir Media
Link: Ճապոնիայի արտաքին գործերի նախարարը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image