Ճապոնիայում նախկին աշխատակիցը ներխուժել է հաշմանդամների տուն ու սպանել 19 հոգու

Տոկիոյի արվարձանում հաշմանդամների տանը սպանդ սարքած ճապոնացին՝ 26-ամյա Սատոսի Ուեամցուն, 2012 թվականի դեկտեմբերից աշխատել Է այդ   հաստատությունում եւ այս տարվա փետրվարին ազատվել Է անձնական պատճառներով: Այս մաասին հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Ուեմացուն կալանավորված Է սպանության փորձի եւ ապօրինի շենք ներթափանցելու պաշտոնական կասկածանքով: Քննիչների խոսքով՝ նա անբարյացակամ Է վերաբերվել սահմանափակ հնարավորություներով մարդկանց եւ «նրանցից ազատվելու» ցանկություն Է հայտնել:

Ինչպես Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան, իսլամիստական ծայրահեղականնների հետ Ուեմացուի հնարավոր կապի մասին ոչ մի տեղեկատվություն չկա:

Սագամիհարայի հիմնարկությունում հարձակումը, որտեղ ապրում Էին սահմանափակ մտավոր հնարավորություններով մարդիկ, տեղի Է ունեցել հուլիսի 25-ին մոտավորապես 02.30-ին (Երեւանի ժամանակով 21.30-ին): Այդ ժամանակ պանսիոնատում գտնվել են ութ աշխատակիցներ, ինչպես նաեւ մեկ պահակ: Նաեւ այնտեղ կարող Էին լինել 18-ից մինչեւ 75 տարեկան շուրջ 150 կենվորներ:

Նախնական տվյալներով՝ Ուեմացուն հիմնարկության մոտ Է եկել սեւ ավտոմեքենայով եւ ներթափանցել բնակելի մասնաշենք՝ առաջին հարկում մուրճով ջարդելով լուսամուտը: Նա հետը բերել Է դանակներով պայուսակ:

Իշխանությունները հավաստել են 18-ից մինչեւ 75 տարեկան 19  մարդու մահը: Եվս 20 տուժածների վիճակը գնահատվում Է որպես ծանր: Վիրավորներին տեղափոխել են Տոկիոյի մի քանի հիվանդանոցներ, ոմանք գտնվում են անգիտակից վիճակում:

Հարձակումից մոտավորապես մեկ ժամ անց Ուեմացուն ներկայացել Է ոստիկանական տեղամաս եւ խոստովանել, որ կոտորած Է սարքել:


Source: Yerkir Media
Link: Ճապոնիայում նախկին աշխատակիցը ներխուժել է հաշմանդամների տուն ու սպանել 19 հոգու

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image