Ճապոնիայում շոգից մեկ օրվա ընթացքում տասներեք մարդ է մահացել
July 21, 2018
Ճապոնիայում շաբաթ օրը ջերմային հարվածից 13 մարդ է մահացել։ Երկրի զգալի հատվածում գրանցվել է 35 աստիճանից բարձր ջերմաստիճան, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Հայտնում են նաեւ բազաթիվ հոսպիտալացված անձանց մասին՝ ջերմային հարվածի կասկածով։