Ճապոնիայում «Ջեբի» թայֆունի զոհերի թիվը հասել է 11-ի

Ճապոնիայում տարրական դասարանների 160 աշակերտներ եւ նրանց ուսուցիչները «Ջեբի» թայֆունի պատճառով արգելափակված են մնացել Կիոտո քաղաքի մերձակա անտառում գտնվող առողջարանի տարածքում: Այդ մասին սեպտեմբերի 5-ին հայտնել Է NHK հանրային հեռուստատեսությունը:

Նշվում Է, որ առողջարան տանող ճանապարհները փակվել են տապալված ծառերով:

Ըստ վերջին տվյալների՝ առնվազն 11 մարդ Է մահացել եւ ավելի քան 600-ը՝ տուժել Ճապոնիայում մոլեգնող «Ջեբի» թայֆունից:

Տարերքն առավել մեծ վնասներ Է հասցրել Օսակայի, Կիոտոյի եւ Հյոգոյի պրեֆեկտուրաներում, որտեղ տեղի են ունեցել համատարած հեղեղումներ, էլեկտրահաղորդման գծերի կտրվելու հետեւանքով առանց լույսի են մնացել մեկ միլիոնից ավելի բնակիչներ:

Եղանակային պայմանների պատճառով վերջին օրերին չեղարկվել են հազարից ավելի ներքին ու միջազգային ավիաչվերթներ, ավիահաղորդակցության ընդհատումներից տուժել են տասնյակ հազարավոր մարդիկ:

Սա Ճապոնիայի տարածքում տեղի ունեցած ամենահզոր թայֆունն է՝ վերջին 25 տարում։

Source: Yerkir Media
Link: Ճապոնիայում «Ջեբի» թայֆունի զոհերի թիվը հասել է 11-ի

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image