Օգոստոսի լույս 1-ի գիշերը մահվան ելքով ՃՏՊ է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
2-ն անց 50-ի սահմաններում Խաչատուր Նալբանդյանի վարած «Օպել»-ը Դալարիկ – Մյասնիկյան առաջին կիլոմետրից դուրս է եկել երթեւեկելի գոտուց ու կողաշրջվել:
Վարորդն ու 3 ուղեւորները, որոնք 31, 35 եւ 37-ամյա տղամարդիկ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիրի ԲԿ:
Դեպքից մոտ 40 րոպե անց վարորդը հիվանդանոցում մահացել է: Խաչատուր Նալբանդյանը 35 տարեկան էր, ապրում էր Մյասնիկյան գյուղում: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցի շահագործման կանոնները խախտելու հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ: Հանգամանքները պարզվում են: