ՃՏՊ՝ Գավառ-Սևան ավտոճանապարհին

Հոկտեմբերի 7-ին` ժամը 13:36-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գավառ-Սևան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Volkswagen Vento մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ի. Մ., ծնված 1998 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորակը։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, վարորդը և ուղևորը՝ Ա. Մ.-ն (ծնված 1957 թ.), քաղաքացիների ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից: Վերջիններս հոսպիտալացվել են Գավառի ԲԿ. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։

Շտապօգնության աշխատակիցները ուղևորներին՝ Ջ. Մ.-ին (ծնված 1937 թ.), Նա. (ծնված 1998 թ.) և Նե. Ա.-երին (ծնված 1998 թ.) տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Source: Yerkir Media
Link: ՃՏՊ՝ Գավառ-Սևան ավտոճանապարհին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image