ՃՏՊ՝ Գյումրիում. վարորդը տեղում մահացել է

August 25, 2017

Օգոստոսի 25-ին, ժամը 09:55-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մուշ թաղամասի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է՝ «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին, ինչի հետևանքով ավտոմեքենայի վարորդը (մոտ 25-30 տարեկան) տեղում մահացել է:

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենայում արգելափակված դին դուրս են բերել և հանձնել շտապօգնության աշխատակիցներին:

Source: Yerkir Media
Link: ՃՏՊ՝ Գյումրիում. վարորդը տեղում մահացել է

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image