ՃՏՊ Ռոստովյան և Աթոյան փողոցների խաչմերուկում

Սեպտեմբերի 21-ին, ժամը 20:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռոստովյան և Աթոյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel G» մակնիշի (վարորդը՝ Ա. Ա., 1972 թ.) և «Opel Turbo» մակնիշի (վարորդը՝ Ա. Վ., 1992 թ.) ավտոմեքենաները:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները, իսկ ժամը 20:22-ին՝ «Opel G» մակնիշի ավտոմեքենայի վարորդին, ուղևորներ՝ Մ. Ա.-ին (1980 թ.) և Ռ. Կ.-ին (1982 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Տուժածները հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ: Վերջիններիս առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Source: Yerkir Media
Link: ՃՏՊ Ռոստովյան և Աթոյան փողոցների խաչմերուկում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image