Մադամ Թյուսոյի թանգարանն աշխատում է Թրամփի նոր արձանի վրա

Մադամ Տյուսոյի լոնդոնյան թանգարանը սկսել է աշխատել Դոնալդ Թրամփի նոր մոմե արձանի վրա։   Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ հղում անելով Reuters -ին:

Ամերիկյան ընտրությունների նախաշեմին ցուցահանդեսային համալիրը ստեղծել էր Թրամփի և նրա մրցակից Հիլարի Քլինթոնի գլուխների պատճեները։ Այժմ նախատեսվում է պատրաստել Թրամփի պատճենն ամբողջությամբ։ Արձանը պետք է պատրաստ լինի մինչ 2017 թվականի հունվարի 20-ը՝ Թրամփի երդմնակալության օրը։

Աշխատանքների ընթացքի մասին թանգարանը հաշվետվություն է ներկայացնում իր ֆեյսբուքյան էջում։


Source: Yerkir Media
Link: Մադամ Թյուսոյի թանգարանն աշխատում է Թրամփի նոր արձանի վրա

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image