Մակրոնը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցեց Ցեղասպանության զոհերի հիշատակին
October 11, 2018
Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի շրջանակում Հայաստան այցելած Ֆրանսիայի նախագահ Էմանուել ՄակրոնըԾիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Նախագահ Մակրոնին ուղեկցում էին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: