ՄԱԿ-ը կրճատել է խաղաղապահ գործողությունների ֆինանսավորումը
July 1, 2017
ՄԱԿ-ի Գլխավոր անսամբլեան հաստատել է խաղաղապահ գործողությունների բյուջեն նոր ֆինանսական տարվա համար, որը սկսվում է հուլիսի 1-ից: Այս մասին հայտնում է BBC-ն:
Ինչպես ասվում է փաստաթղթում, ՄԱԿ-ի 14 ծրագրերի իրագործման համար հատկացվել է 7.3 մլրդ դոլար, որը մոտ 600 միլիոն դոլարով քիչ է նախորդ տարվա հատկացումից:
ՄԱԿ-ի հիմնական դոնոր ԱՄՆ-ը ողջունել է ծախսերի կրճատումը, սակայն նշել է, որ ավելի մեծ խնայողության սպասելիքներ կային:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարության ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկն ընդգծել է, որ չնայած ֆինանսավորման կրճատմանը, հակամարտության գոտիներում խաղաղության պահպանությունը պետք է իրականացվի պատշաճ մակարդակով: