ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը շնորհավորել է ՀՀ նախագահին

Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել  Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ձեզ եմ հղում իմ շնորհավորանքները և լավագույն բարեմաղթանքները Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Ակնկալում եմ սերտ համագործակցել Ձեզ հետ Հայաստանի և ՄԱԿ-ի միջև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերում, այդ թվում՝ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի և ՄԱԿ-ի հայաստանյան թիմի միջոցով:

Միավորված ազգերի կազմակերպությունը շարունակում է ապավինել  Հայաստանի աջակցությանն ու հանձնառությանը՝ համատեղ դիմակայելու գլոբալ մարտահրավերներին,մասնավորապես խաղաղության, անվտանգության և կայուն զարգացման բնագավառներում»,- ասված է ուղերձում:

Source: Yerkir Media
Link: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը շնորհավորել է ՀՀ նախագահին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image