Մահացել է ամերիկահայ գրող Փիթեր Սուրյանը: Ինչպես տեղեկացրեց թարգմանիչ Արամ Արսենյանը, նա մահացել է ապրիլի 27-ին 84 տարեկանում՝ ծանր հիվանդությունից: Վերջին մեկ ամսում Փիթեր Սուրյանը 2-3 վիրահատություն է տարել:
Փիթեր Սուրյանը բազմաթիվ գրքերի հեղինակ է: Նա ունի Հայաստանում տպագրված 5 գիրք: Դրանցից մեկի` «Լավագույնը և վատթարը ժամանակներից» խորագրով գրքի, շնորհանդեսը տեղի ունեցավ նրա մահվանից մեկ շաբաթ առաջ Ավ. Իսահակյանի անվան գրադարանում:
Փիթեր Սուրյանի հոգեհանգիստը տեղի է ունենալու Նյու Յորքի Սուրբ Վարդան եկեղեցում: