Կյանքի 61-րդ տարում մահացել Է հոլիվուդյան դերասանուհի Քերի Ֆիշերը, որը հայտնի Էր «Աստղային պատերազմներ» ֆիլմերի շարքում արքայադուստր Լեայի դերակատարմամբ: Այդ մասին հայտնել Է TMZ առցանց պորտալը՝ հղում անելով դերասանուհու ընտանիքի ներկայացուցչին:
Դերասանուհին մահացել Է սրտի ծանր տագնապից մի քանի օր անց, որը պատահել Էր Լոնդոնից Լոս Անջելես թռչող ինքնաթիռում: Ֆիշերին պահանջվել Էր շտապ բուժօգնություն, որը նրան ցուցաբերել Էր բժիշկը, ով նույնպես թռչում Էր նշված չվերթով: ՎայրԷջքից հետո անգիտակից վիճակում գտնվող դերասանուհուն տեղափոխել Էին Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանին առընթեր Ռոնալդ Ռեյգանի անվան հիվանդանոց:
Ֆիշերը, որը ծնվել Է Լոս Անջելեսում 1956 թվականին, հանդիսատեսներին հայտնի Է ամենից առաջ «Աստղային պատերազմներ» ֆիլմում արքայադուստր Լեայի դերով: Վերջին անգամ նա Էկրաններին հայտնվել Է անցյալ տարի, երբ թողարկվել Է «Աստղային պատերազմներ. Ուժերի զարթոնք» (2015 թ.) կինոնկարը: Նշվել Է, որ դերասանուհին նաեւ խաղալու Է սագայի հաջորդ մասում, որի թողարկումը պլանավորված Է 2017 թվականի վերջին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:-0-/31/ 10.01
Source: Yerkir Media
Link: Մահացել է «Աստղային պատերազմներ»-ում արքայադուստր Լեայի դերակատարը