Մահացել է Զբիգնեւ Բժեզինսկին

May 27, 2017

90 տարեկան հասակում մահացել է լեհական ծագմամբ ամերիկացի քաղաքագետ, սոցիոլոգ, ԱՄՆ նախկին նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Զբիգնեւ Բժեզինսկին: Նրա մահվան մասին հայտնել է դուստրը:

Նա եղել է այն քաղաքականության կողմնակիցը, որն, ի վերջո, հանգեցրեց ճգնաժամի Ամերիկայում, մեծածավալ ուսանողական ընդվզման եւ Վիետնամից ԱՄՆ զորքերի դուրսբերման:

1966-1968 թվականներին Բժեզինսկին եղել է ԱՄՆ պետդեպարտամենտի՝ քաղաքականության պլանավորման խորհրդի անդամ:

1977-1981 թթ. եղել է ԱՄՆ նախագահ Ջիմի Քարթերի՝ Ազգային անվտանգության գծով խորհրդականը։

1981 թվականին նրան պարգեւատրել են նախագահի «Ազատության» շքանշանով, որը ԱՄՆ քաղաքացիական անձանց տրվող 2 կարեւորագույն պարգեւներից է:

Նրա աշխատություններից առավել հայտնի է «Շախմատային մեծ տախտակ…»-ը, որը շատ քաղաքագետների համար սեղանի գիրք է դարձել։

Source: Yerkir Media
Link: Մահացել է Զբիգնեւ Բժեզինսկին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image