Մահացել է Լևոն Հայրապետյանը

Այսօր առավոտյան 68 տարեկանում կյանքից հեռացել է հայազգի գործարար և  բարերար Լևոն Հայրապետյանը: Այս մասին հայտնում է vesti.am-ը:

Լևոն Հայրապետյանն ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախի զարգացման գործում: Նա ամենախոշոր ներդրողներից մեկն է Արցախի ժամանակակից պատմության մեջ։

2008 թ.-ի հոկտեմբերի 16-ին Շուշիում և Գանձասարում բարերարը կազմակերպել էր 700 զույգի պսակադրություն:

Հիշեցնենք, որ Լևոն Հայրապետյանը ձերբակալվել էր 2014 թ.-ի հուլիսի 15-ին և դատապարտվել 4 տարվա ազատազրկման: Նա մեղադրվում էր իրավաբան Սերգեյ Անտոնովի հետ Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից` որդու դատավճիռը մեղմելու նպատակով 700 000 դոլար վերցնելու մեջ: Մի շարք փորձագետներ պնդում են, որ գործարարի դատական հետապնդման հիմնական պատճառը նրա ձեռքից «Բաշնեվթ» ընկերության բաժնետոմսերը խլելն էր:

Հավելենք, որ գործարարի հուղարկավորությունը տեղի է ունենալու Մոսկվայում: «Թաղեք ինձ ծնողներիս կողքին»,- սա է եղել Լևոն Հայրապետյանի վերջին ցանկությունը:

Source: Yerkir Media
Link: Մահացել է Լևոն Հայրապետյանը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image