Մահացել է Հայաստանում նյարդավիրաբուժության հիմնադիր Սուրեն Զոհրաբյանը

September 11, 2017

Երկարատեւ հիվանդությունիւց հետո 97 տարեկանում կյանքից հեռացել է նյարդաբան, նյարդավիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, Եվրասիական նյարդավիրաբուժության ակադեմիայի ակադեմիկոս Սուրեն Զոհրաբյանը: Նա Հայաստանում նյարդավիրաբուժության հիմնադիրներից էր: Իր ջանքերով նյարդավիրաբուժության կլինիկաներ են բացվել Իրաքում եւ Լուսակայի բժշկական համալսարանում:

75 տարվա բժշկական գործունեության ընթացքում Զոհրաբյանը նյարդաբանության եւ նյարդավիրաբուժության արդիական խնդիրներին նվիրված 4 մենագրությունների եւ 247 գիտական աշխատանքների հեղինակ է: Զորաբյանի անունով Է կոչվել Երեւանի շտապօգնություն գիտաբժշկական կենտրոնի՝ նրա նախաձեռնությամբ հիմնադրված նյարդավիրաբուժական կլինիկան:

Սուրեն Զոհրաբյանի հոգեհանգիստը կկայանա սեպտեմբերի 11-ին՝ ժամը 18:00-ին, Երեւանի Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, հուղարկավորությունը՝ սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14:00-ին, Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանից:

«Երկիր մեդիայի» անձնակազմն իր խորին ցավակցությունն է հայտնում Սուրեն Զոհրաբյանի ընտանիքին, հարազատներին եւ ընկերներին:

Source: Yerkir Media
Link: Մահացել է Հայաստանում նյարդավիրաբուժության հիմնադիր Սուրեն Զոհրաբյանը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image