Մահացել է Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Էդուարդ Գրիգորյանը

Այս գիշեր «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացել է Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Էդուարդ Գրիգորյանը: Այս տեղեկությունը Yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը:

Նրա խոսքով՝ դատապարտյալը գիշերը սրտի շրջանում սուր ցավեր է ունեցել, արագ հրավիրվել է շտապօգնություն, եւ նրան տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ գրանցվել է կենսաբանական մահ:

Գրիգորյանը  սրտի փականի վիրահատության էր ենթարկվել 2013-ին «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում:

Հիշեցնենք, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին` մասնագիտությամբ բժիշկ  Էդուարդ Գրիգորանը, Նաիրի  և Կարեն Հունանյանների, նրանց քեռի Վռամ Գալստյանի և խմբի մյուս անդամների հետ մուտք էր գործել Ազգային ժողով և գնդակահարել 8 մարդու: Այդ օրը ահաբեկչության զոհ դարձան երկրի վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, խորհրդարանի պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ Միքայել Քոթանյանը:

Հոկտեմբերի 27-ի գործով դատավճիռը հրապարակվեց 2003 թվականի դեկտեմբերի 2-ին: Կենտրոնի դատարանի վճռով՝ 6 անձ դատապարտվեց ցմահ, մեկ անձ՝  14 տարվա ազատազրկման:

Ցմահ դատապարտյալներից Վռամ Գալստյանը՝ Կարեն և Նաիրի Հունանյանների քեռին, պաշտոնական վարկածի համաձայն՝ 2004 թ-ի ապրիլի 27-ին ինքնասպան է եղել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մենախցում:

Գործով 14 տարվա ազատազրկման դատապարտված Համլետ Ստեփանյանն էլ մահացե է 2010թ-ի մայիսին՝ սրտի կաթվածից:

Իակ գործով մեղադրյալներից Նորայր Եղիազարյանը մահացել է նախքան դատավճռի հրապարակումը՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի իր խցում էլեկտրահարվելու արդյունքում:

Source: Yerkir Media
Link: Մահացել է Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Էդուարդ Գրիգորյանը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image