Ծանր հիվանդությունից հետո մայիսի 23-ի երեկոյան հիվանդանոցում վախճանվել Է Իոսիֆ Ստալինի թոռը՝ թատերական ռեժիսոր, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ալեքսանդր Բուրդոնսկին: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ռուսաստանի բանակի կենտրոնական ակադեմիական թատրոնում, որտեղ նա աշխատում Էր:
«Ալեքսանդր Բուրդոնսկին վախճանվել Է կյանքի 76-րդ տարում: Նրան հրաժեշտ կտան թատրոնում, իսկ քաղաքացիական հոգեհանգստի եւ հուղարկավորության ժամանակը հայտնի կդառնան ավելի ուշ»,-ասել Է թատրոնի ներկայացուցիչը:
Ալեքսանդր Բուրդոնսկին խորհրդային եւ ռուս բեմադրող ռեժիսոր Է, ՌԴ ժողովրդական արտիստ (1996 թ.): Նա ավիացիայի գեներալ-լեյտենանտ Վասիլի Ստալինի ավագ որդին Է: