Մահացել է Վիետնամի նախագահը

September 21, 2018

61 տարեկան հասակում սեպտեմբերի 21-ին` ժամը 10:05-ին, (Երեւանի ժամանակով ժամը 07:05-ին) Հանոյի թիվ 108 զինվորական հոսպիտալում մահացել Է Վիետնամի նախագահ Չան Դայ Կուանգը: Այդ մասին հայտնել Է երկրի առողջապահության կենտրոնական վարչության պետ Նգուեն Կուոկ Չիեուն:

«Նախագահը պայքարում Էր ծանր հիվանդության դեմ: Սակայն, չնայած հայրենական ու արտասահմանյան առաջատար բժիշկների գործադրած բոլոր ջանքերին, այդպես Էլ չկարողացավ ապաքինվել»,- ասված Է առողջապահության կենտրոնական վարչության հաղորդագրության մեջ, որը պատասխանատու Է Վիետնամի կուսակցության ու պետության ղեկավարների առողջության մասին հոգ տանելու համար:

Չան Դայ Կուանգը Վիետնամի նախագահ էր դարձել 2016 թվականին:

Source: Yerkir Media
Link: Մահացել է Վիետնամի նախագահը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image