Այսօր հիվանդանոցում մահացել է քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը: Նա հիվանդանոց էր տեղափոխվել ծանր վիճակով:
Հունվարին Ֆերդինանտ Առաքելյանը նշել էր ծննդյան 75-րդ հոբելյանը:
Նա մի շարք գործերի հեղինակ է, այդ թվում՝ «Վերածնունդ» բարձրաքանդակը (Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր), «Ամբոխները խելագարված» բարձրաքանդակը Ստեփանավանում, «Հյուրընկալություն» հարթաքանդակը (Գյումրիի «Շիրակ» հյուրանոց), Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված խաչքարը (Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ), «Հայ բարերարների ճեմուղի» հուշակոթողը եւ հուշահամալիրը Երեւանում եւ այլն: