Մահացել է քուրդ ճանաչված բանաստեղծ, հրապարակախոս Ալիխանե Մամեն

Կյանքի 69-րդ տարում վախճանվել է քուրդ ճանաչված բանաստեղծ, հրապարակախոս Ալիխանե Մամեն: Ալիխան Մամեի Մուսոյանը գրում էր քրդերեն եւ հայերեն, դպրոցական տարիներից տպագրվելով գրական մամուլում: Նրա հեղինակած ստեղծագործությունները, գրքերը նոր գույն էին քրդական եւ հայ գրականության ներկապնակում, այդ ամենի աղբյուրն էլ քրդական եւ հայկական բանահյուսությունն էր:

Նա Հայաստանի Գրողների Միության քուրդ գրողների բաժանմունքի նախագահ, հիմնադրել մի շարք հասարակական կազմակերպություններ: Ալիխանե Մամեի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին, ժամը 17.00-ից իր ծննդավայրում՝ Կոշ գյուղում: Հուղարկավորությունը՝ դեկտեմբերի 14-ին, ժամը 13.00-ին Շամիրամ գյուղում:

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image