Մահացել է Ֆիդել Կաստրոն. նրա անցած ուղին՝ լուսանկարներով

90 տարեկանում մահացել է Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն: Այս մասին հաղորդում է РИА НОВОСТИ-ն, հղում կատարելով франке пресс-ին:

Ֆիդել Կաստրոն կուբացի հեղափոխական էր, պետական եւ քաղաքական գործիչ: Ծնվել է 1926 թվականի օգոստոսի 13-ին: 1976 թվականի դեկտեմբերից, ավելի քան 30 տարի ղեկավարել է Կուբայի պետխորհուրդն ու նախարարների խորհուրդը: Եղել է նաեւ Հեղափոխական զինված ուժերի առաջնորդն ու երկրի ազգային պաշտպանության խորհրդի ղեկավարը:

2006-ի հուլիսին առողջական վիճակի վատթարացման պատճառով նա իր պարտականությունները փոխանցել է իր եղբորը՝ Ռաուլ Կաստրոյին։

 


Source: Yerkir Media
Link: Մահացել է Ֆիդել Կաստրոն. նրա անցած ուղին՝ լուսանկարներով

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image